ՏԵՍԱՆՅՈւԹ. Հայաստանում ոչնչացվել է «NAN»-ի մանկական սննդի 9 700 կգ խմբաքանակ

ՀՀ–ում ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի վտանգավոր ճանաչված 9 700 կգ ընդհանուր քաշով խմբաքանակը, հայտնում են ՍԱՏՄ–ից։

Նշվում է, որ ոչնչացման պատճառը, ըստ Ռուսաստանից ստացված լաբորատոր փորձաքննության արդյունքների` մանկական սննդի չոր, արագ լուծվող, կաթնային և կաթնաթթվային խառնուրդների խմբաքանակներում հայտնաբերված վտանգավոր տոքսինի հնարավոր առկայության ռիսկն է։

Leave a Comment