Ապրիլից շտապօգնության բուժանձնակազմը կստանա 20 % ավելի աշխատավարձ, վարորդները՝ 30% ավելի




 

Հայկական ժամանակ. «Մենք վերջապես ապահովագրական հիմնադրամից ստացանք վերջնական արդյունքները, որ բարձրացվելու են շտապօգնության աշխատակիցների գումարները»:


 


Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանի հորդորով զեկուցել է Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։


 


Պաշտոնյան տեղեկացրել է, որ արդեն ապրիլ ամսից բժիշկները, բուժքույրերը և ֆելդշերները կստանան 20 % ավելի, գծային բրիգադների համար՝ վարորդներինը՝ 30% ավելի։


 


«Նախատեսված է նաև, որ ֆելդշերական բրիգադների և հոգեբուժական բրիգադների համար աշխատավարձը կբարձրանա 20 %, քանի որ հաշվարկն արված է մարտի 1-ից, իսկ աշխատավարձը արդեն ստացել են, մարտ ամսվա համար միանվագ կտանք պարգևատրում 40-հազարական դրամ»,- ասել է Դավիթ Կարապետյանը։


 


 


Leave a Comment