Նուբարաշենի աղբավայրում պայթյունի դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. նշանակվել են փորձաքննություններ


Հասարակություն


Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը): Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։


Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։


Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 18-ին, պայթյուն է տեղի ունեցել Նուբարաշենի աղբավայրում, որի հետևանքով մարմնական վնասվածքներ էին ստացել աղբավայրի տնօրեն 36-ամյա Սարգիս Խաչատրյանը և աղբավայրի աշխատակից 54-ամյա Էդիկ Միսակյանը։

Այսօր Երևանի քաղաքապետարանի հերթական խորհրդակցության ժամանակ նշվեց, որ Աղբավայրի սանհանգույցում արտառոց հոտ է տարածվել, տնօրենը փորձել  ճշտել, թե ինչով է պայմանավորված այն,  ներս է մտել լույսը վառել և պայթուն է տեղի ունեցել։

Ըստ բժիշկների տեղեկությունների, տնօրենը գտնվում է կայուն ծանր վիճակում. Քաղաքապետարանի Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը տեղեկացրել է. «Երկուսի վիճակն էլ գնահատվում է կայուն ծանր՝ 15% մաշկի ախտահարում կա ձեռքերի և դեմքի շրջանում։ Կարևորը շնչառական օրգաններն ախտահարված չեն»։


Leave a Comment