Իտալական ֆուտբոլը ճգնաժամ է ապրում. ազգային հավաքականը բաց է թողել աշխարհի վերջին երեք առաջնություններն անընդմեջ, ակումբներն այս մրցաշրջանում ջախջախիչ պարտություններ են կրել եվրոպական մրցաշարերում, իսկ երկրում երիտասարդ տաղանդների և սպորտային ենթակառուցվածքների աղետալի պակաս է զգացվում։
Այս խնդիրներից բացի, կորել է նաև Իտալիայի գլխավոր այցեքարտը՝ պաշտպանությունից կառուցվող խաղը։ Այս հանգամանքի վրա ուշադրություն է հրավիրել լեգենդար մարզիչ Կառլո Անչելոտին, ով ներկայումս գլխավորում է Բրազիլիայի ազգային հավաքականը։
«Կա՛մ մենք կվերադառնանք պաշտպանողական մարտավարությանը, որը մեզ հաջողություն էր բերում ինչպես ակումբային, այնպես էլ միջազգային մակարդակում, կա՛մ կշարունակենք տառապել։ Որովհետև ֆուտբոլում կարևոր է ոչ միայն մրցակցից մեկ գոլ ավելի խփելը, այլև մեկ գոլ պակաս բաց թողնելը։ Եվ սա պարզապես կարծրատիպ չէ»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Il Giornale պարբերականը։
Իտալիայի հավաքականի վերջին խոշոր հաջողությունը 2020 թվականի Եվրոպայի առաջնությունում չեմպիոնությունն էր։