Իրանը ներկայումս չունի Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլ անցկացնելու ծրագրեր, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
«Մենք բանակցությունների հաջորդ փուլի անցկացման ծրագիր չունենք», – ասել է Բաղային, ըստ Tasnim լրատվական գործակալության։
Նա հավելել է, որ Միացյալ Նահանգների հետ նոր բանակցություններ սկսելու վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել։