Ապրիլի 18-ին՝ ժամը 04:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը նկատել է անօդաչու թռչող սարք (դրոն), որն ինչ որ իր է նետել տեղամասերի միջև գտնվող արգելագոտում: Iravaban.net-ը տեղեկանում է Քրեակատարողական ծառայությունից։
Տարածքի զննության արդյունքում հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված պոլիէթիլենային տոպրակ, որում առկա էր 2 բջջային հեռախոս:
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ: