Գյումրու տոնին 25 հազար մարդ է հավաքվում, երեկ 5 հազար էլ չկար. Տեսանյութ •

Մեր ձեռքի տակ են հայտնվել բացառիկ կադրեր Գյումրու երեկվա համերգից:

Բարձրությունից արված տեսանյութում հստակ երևում է՝ ինչքան մարդ է հավաքվել Փաշինյանի Վարչաբենդի համերգին, գյումրեցի լավատեղյակ աղբյուրները պատմում են, որ ամենաճոխ հաշվարկով մասնակիցների թիվը չի անցել 5 հազարը, այն դեպքում, որ Գյումրու տոնի կամ վեջին զանգի համերգներին այդ հրապարակում հավաքվում է 25-27 հազար մարդ:

Գյումրեցիները խնդրեցին հատուկ շեշտել, որ ինչքան էլ վարչական ռեսուրսը աշխատեցրել են, բայց տեղացիները 2 հազար հոգի են եղել, մնացածին Փաշինյանը իր հետ տարել է միջոցառման «մասովկան» ապահովելու համար։

Leave a Comment