Իրանական դրոշով բեռնատար նավը փորձել է խախտել ԱՄՆ ռազմածովային շրջափակումը Օմանի ծոցում ապրիլի 19-ին։ ԱՄՆ զինվորականների նախազգուշացումներից և կանգ առնելուց հրաժարվելուց հետո այն ենթարկվել է հարձակման, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում։
«Այսօր Իրանի դրոշի ներքո նավարկող «Տուսկա» անունով բեռնատար նավը, որի երկարությունը գրեթե 900 ֆունտ է և քաշը գրեթե նույնքան է, որքան ավիակիրը, փորձել է խախտել մեր ծովային շրջափակումը… Կառավարվող հրթիռներով ականակիր USS Spruance-ը առգրավել է «Տուսկան» Օմանի ծոցում», – գրել է Թրամփը Truth Social-ում։
Ապրիլի 11-ին Իսլամաբադում կայացած բանակցությունների արդյունքում ԱՄՆ-ին և Իրանին չէր հաջողվել համաձայնության գալ պատերազմի դադարեցման շուրջ։ Կողմերը բանակցությունները որակել էին որպես «բարդ»։
Թրամփը, սակայն, պնդել էր, թե Իրանի հետ համաձայնագիրը «շատ մոտ է» կնքմանը, և Թեհրանը պատրաստ է ամերիկյան կողմին փոխանցել հարստացված ուրանի պաշարները։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները հերքել էին այս տեղեկությունները։
Ապրիլի 19-ին Իրանը հայտարարել է, որ փակել է Հորմուզի նեղուցը մինչև ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակման լիակատար չեղարկումը, իսկ ավելի ուշ հայտնի դարձել, որ Իրանը հրաժարվել է մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։
