
Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, Հայաստանի էլեկտրական ցանցերի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Սարիկ Մինասյանը խուլիգանական պահվածք է ցուցաբերում սոցցանցերում՝ հայհոյելով նույնիսկ իրենց չվիրավորած, բայց իրենց տեսակետը չկիսող կանանց:
Ֆեյսբուքյան իր էջում ՔՊ-ականը հրապարակել է տեսանյութ «Վարչաբենդի» այսօրվա համերգից, որը կայացավ Գյումրիում՝ կիսադատարկ հրապարակում։ Տեսանյութի տակ քաղաքացիները կարծիքներ են հայտնել, ինչին ի պատասխան Մինասյանը հայհոյել է և վիրավորել։
Հավելենք, որ իր խուլիգանական գրառումների մի մասը Սարիկ Մինասյանը հեռացրել է:


