ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյել է օգտատերերին և «ռազբորկայի» կանչել

Համացանցում լայնորեն տարածվում է իշխանական թիմի ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի մասնակցությամբ սկանդալային հրապարակումը։ Ֆեյսբուքյան մեկնաբանություններում Մինասյանը, չզսպելով իրեն, անցել է էթիկայի բոլոր սահմանները և բացահայտ հայհոյանքներ ու սպառնալիքներ ուղղել օգտատերերից մեկին։ Գրում է Հրապարակը։

​Ի պատասխան օգտատերերից մեկի մեկնաբանության՝ Սարիկ Մինասյանը գրել է.
​«Gyumri Ataman, ով ինձ է գրել ու իմ ընկերներին թափ տան վրեդ, հավանողներինն էլ հետը։ Տղա չես, համարդ գրի»։

​Այս վարքագիծը խիստ քննադատության է արժանացել օգտատերերի կողմից, ովքեր նշում են, որ իշխանության ներկայացուցչի համար նման լեքսիկոնն ու «փողոցային» հաշվեհարդարի կոչերը անթույլատրելի են։ Սա առաջին դեպքը չէ, երբ ՔՊ-ական գործիչները աչքի են ընկնում քաղաքացիների հետ նմանատիպ հաղորդակցությամբ։

Leave a Comment