Անպտղության հաղթահարում՝ շահառուների տարիքային շեմի և այլ պայմանների փոփոխություններ են նախատեսվում. նոր նախագիծ

Որպես կանոն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանվում են Կառավարության որոշմամբ։ Սակայն շատերը չգիտեն, որ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում կայքում հանրային քննարկման է դրված նախագիծ, որով առաջարկվում է փոխել անպտղության հաղթահարման ծրագրի պայմանները։

Iravaban.net-ը ուսումնասիրել է նախագիծը, որով փոփոխություններ են առաջարկվում ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 568-Ն որոշման մեջ։

Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում

Նախագծով առաջարկվում է փոխել որոշման անվանումը՝ «Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների, օժանդակ սերմնավորման կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգը, ծավալներն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին»։

Տարիքային շեմի բարձրացում

Հիմնավորման համաձայն՝ նախագծով առաջարկվում է շահառուների համար սահմանել տարիքային նոր շեմ՝ 20-40 տարեկան, գործող 20-36-ի փոխարեն։

Հիմնավորումում նշվում է, որ սա պայմանավորված է այն հանգամանքով, որ երկրորդային անպտղության ախտորոշումը հաճախ ախտորոշվում է առավել բարձր տարիքում։

Ախտորոշման ժամկետի կրճատում

Հիմնավորման համաձայն՝ նախագծով առաջարկվում է 2 տարի և ավել անպտղության ախտորոշումը կնոջ 36 տարեկան և բարձր տարիքում դիմելու դեպքում դարձնել 1 տարի և ավել։

Հիմնավորումում նշվում է, որ սա թույլ կտա վերարտադրողական տեսանկյունից առավել ցանկալի տարիքում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման առավել արդյունավետ իրականացմանը՝ հաշվի առնելով կնոջ օրգանիզմի ֆիզիոլոգիական առանձնահատությունները։

Կրիոսառեցված ձվաբջիջների օգտագործում

Հիմնավորման համաձայն՝ նախագծով առաջարկվում է սեփական ձվաբջջով արտամարմնային բեղմնավորման նպատակահարմարության բացակայության դեպքում դիտարկել նախկինում կրիոսառեցված ձվաբջիջներ ունենալու և դրանց քանակի հանգամանքը։

Հիմնավորումում նշվում է, որ սա շահառուի համար հնարավորություն է ստեղծվում խուսափել դոնորական ձվաբջիջներ կիրառելուց։

Քննարկման ժամկետ

Նախագիծը հանրային քննարկման վրա է 2026 թվականի ապրիլի 18-ից մայիսի 3-ը, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Iravaban.net-ը մասնագիտական առցանց մեդիա։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։

Leave a Comment