«Առանց Ֆիլտրի» հաղորդման հյուրն է 1992-1995թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, Ազգային անվտանգության պետական վարչության նախկին ղեկավար, Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր Դավիթ Շահնազարյանը։
Նա խոսել է մասնագիտության ընտրությունից և թե ինչպես է միացել Ղարաբաղյան շարժմանը։ Շահնազարյանը պատմել է, թե ինչպես է Շարժումը զարգացել և ինչ սկզբունքներ է ունեցել, ինչ խոչընդոտների է հանդիպել։
Նա նաև ներկայացրել է, թե ինչպես է Կրեմլը փորձել ազդել նրանց վրա ԿԳԲ-ի միջոցով։ Անդրադարձել է նաև անկախության առաջին շրջանին, Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին՝ հեղաշրջմանը։
Անդրադարձել է նաև Մարտի 1-ին իր միջնորդական դերին և ողբերգական իրադարձություններին։ Շահնազարյանը նաև կարծիք է հայտնել ներքաղաքական զարգացումների մասին և ներկայացրել իր ակնկալիքները։
Զրույցում փորձել ենք ներկայացնել քաղաքական գործչի ամբողջական կերպարը։
