Վենսը կգլխավորի ԱՄՆ պատվիրակությունը Իրանի հետ բանակցություններում. ABC

ABC-ի լրագրող Ջոնաթան Կառլը, հղում անելով ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մայքլ Ուոլցին, պնդում է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը կգլխավորի ԱՄՆ պատվիրակությունը Իսլամաբադում Իրանի հետ բանակցություններում։

«Ուոլցն ինձ ասաց, որ Ջ.Դ. Վենսը կգլխավորի ամերիկյան պատվիրակությունը Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար», – գրել է Կառլը իր X սոցիալական ցանցի էջում։

Leave a Comment