Թրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցությունների նոր փուլի մասին

Ամերիկյան պատվիրակությունը մեկնել է Իսլամաբադ՝ Իրանի հետ շփումների համար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Իմ ներկայացուցիչները մեկնում են Իսլամաբադ, Պակիստան։ Նրանք այնտեղ կլինեն վաղը երեկոյան՝ բանակցությունների համար», – գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։

Ապրիլի 8-ին Վաշինգտոնը և Թեհրանը հայտարարեցին երկշաբաթյա հրադադարի մասին։ Դրանից հետո բանակցությունների առաջին փուլը տեղի ունեցավ Իսլամաբադում, սակայն ավարտվեց անարդյունք։

Leave a Comment