Ապրիլի 17-ին Երևանում՝ Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղում, կայացավ ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ գիտնականների «Լոմոնոսով–2026» միջազգային գիտական կոնֆերանսը: Համաժողովը միավորել էր երիտասարդ հետազոտողների Հայաստանից, Ռուսաստանից, Չինաստանից, Ուզբեկստանից և այլ երկրներից:
Իրավագիտության պանելային քննարկումները վարում էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի փոխնախագահ, «ԱՏՈՎՄՅԱՆ» իրավաբանական և խորհրդատվական ընկերության տնօրեն, փաստաբան, դասախոս և միջազգային փորձագետ Մարատ Ատովմյանը։
Ոլորտային քննարկումների ընթացքում տարբեր բուհերի ուսանողներ հանդես եկան խորքային զեկույցներով՝ արծարծելով իրավունքի այնպիսի արդիական թեմաներ, ինչպիսիք են.
🔹 Միջազգային իրավունքը, ռազմական հակամարտությունները և երեխաների իրավունքների պաշտպանությունը,
🔹 Քրեաբանությունը, կրիմինալիստիկան և անչափահասների քրեական պատասխանատվության հիմնախնդիրները,
🔹 Սահմանադրական արդարադատությունն ու մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը,
🔹 Տեղեկատվական անվտանգությունը, նոտարիատի համակարգը և գույքային իրավունքների պաշտպանությունը:
Ողջունելի է տեսնել երիտասարդ իրավաբանների այսպիսի բարձր պատրաստվածություն և վերլուծական միտք: Նման գիտական հարթակները կարևոր նախապայման են մասնագիտական ուժեղ համայնք ձևավորելու համար: