Արման Ծառուկյանը RAF-08 մրցաշարում հաղթել է մրցակցին – armeniatoday.am

ԱՄՆ-ում RAF-08 ազատ ոճի ըմբշամարտի կանոններով մենամարտում Հայաստանը և Ռուսաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը հաղթել է ամերիկացի Յուրայա Ֆեյբերին, հայտնել է Chempionat-ը։

Մենամարտն ավարտվել է 13։1 հաշվով՝ հօգուտ Ծառուկյանի։

Մարտին Ծառուկյանը հաղթանակներ էր գրանցել նաև RAF-06 և RAF-07 ազատ ոճի ըմբշամարտի կանոններով մենամարտերում։ Ծառուկյանի պրոֆեսիոնալ MMA ռեկորդը կազմում է 23 հաղթանակ, որոնցից 15-ը՝ վաղաժամ։

Leave a Comment