Հայաստանի շրջանների զգալի մասում ապրիլի 19-ի ցերեկն սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 18-20 աստիճան, երեկոյան՝ 13-15 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 9-14 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 10-14, նախալեռնային շրջաններում՝ 16-18 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 10-14 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է 14-17 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 15-18, հովտային շրջաններում՝ 16-20 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 9-13, նախալեռնային շրջաններում՝ 11-16 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 17-19 աստիճան, հովտային շրջաններում՝ 19-21 աստիճան տաքություն։ Արմավիրում կեսօրին կդիտվի 19-21 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 10-13 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 18-22։
Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 10-14 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 16-20, հովտային շրջաններում՝ 18-23 աստիճան տաքություն։
Արցախում ապրիլի 19-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 19 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 16 աստիճան: Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։
