Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ

Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայիսի 3-5-ը Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման արարողակարգային միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ․ փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ։

«Խնդրում ենք հետևել ՆԳՆ ոստիկանության ցուցումներին, անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։ Երթևեկության սահմանափակումների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրությունում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment