«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն արտահերթ համագումարում ներկայացրել է խորհրդարանական ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակի առաջին 30 անձանց։ Համագումարն ուղիղ եթերով հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով։
Կուսակցության առաջին տասնյակի թեկնածուներն են՝
1․ Սպարտակ Կյուրեղյան
2․ Իշխան Գևորգյան
3․ Նինա Կարապետյանց
4․ Արամ Քոչարյան
5․ Միքայել Նահապետյան
6․ Տաթևիկ Քամալյան
7․ Հայկ Մանասյան
8․ Հովսեփ Ղազարյան
9․ Լիլիթ Մուրադյան
10․ Արամայիս Պետրոսյան
Կուսակցությունը հայտնել է, որ ապրիլի 25-ին հայտարարելու են վարչապետի թեկնածու առաջադրելու գործընթացի մեկնարկի մասին, որը տևելու է 5 օր։ Շարժումից 10 հոգի երաշխավոր ունեցող անձը կարող է դառնալ վարչապետի թեկնածու։ Կուսակցությունը մայիսի 1-ին կընտրի վարչապետի թեկնածուին։
Շարժման անդամ Արամ Քոչարյանն Armenia Today-ի հետ զրույցում արդարացի է համարել ժողովրդի այն մտահոգությունը, որ որոշ կուսակցություններ ստեղծվել են «ձայներ փոշիացնելու» համար։ Նրա խոսքով՝ նախորդ տարիներին մարդկանց խաբել են ու արդարացի է, որ նրանք կասկածում են։
Նա նշել է, որ շարժման ներկայացուցիչները մինչ այս պահն ակտիվ քաղաքական գործունեություն չեն ծավալել, բայց լավ մասնագետներ են իրենց ոլորտներում և իրենց հաջողակ կարիերան մի կողմ չեն դրել «ձայն փոշիացնելու» մասին։
