Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին Ռուսաստանից Հայաստան բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է 633,4 միլիոն դոլար։
Սա նշված ժամանակահատվածում կատարված ընդհանուր փոխանցումների 66,4 տոկոսն է։ ԱՄՆ-ից կատարված փոխանցումների մասնաբաժինը կազմել է 12,3 տոկոս։