ՀԷՑ-ը պետական բյուջե է ուղղել շուրջ 4,1 միլիարդ դրամ․ Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ի ղեկավարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․

«Այսօր ՀԷՑ-ը ՀՀ պետական բյուջե ուղղեց շուրջ 4,1 միլիարդ ՀՀ դրամ՝ որպես շահութահարկի գծով վճարում. ևս 2,4 մլրդ ՀՀ դրամ կվճարենք մինչև տարեվերջ (ըստ՝ կարգի)։

Արդյունքում 2026 թվականի ֆինանսական տարում ՀԷՑ-ի շահութահարկի գծով վճարումները պետական բյուջե կկազմեն շուրջ 6,5մլրդ ՀՀ դրամ:

Հավելեմ նաև, որ 2021-ից 2024 թվականներին ՀԷՑ-ը ռեզիդենտի շահութահարկի գծով որևէ վճարում պետական բյուջե չէր իրականացրել, միայն անցյալ տարի շուրջ 185մլն ՀՀԴ վճարվել էր որպես շահութահարկի գծով կանխավճար։

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին»։

Leave a Comment