Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 22–րդ տուրում «Արարատն» ընդունեց «Փյունիկին» եւ հաղթեց 1։0 հաշվով։
Ավելացված չորրորդ րոպեին աչքի ընկավ Մալին ներկայացնող հարձակվող Կալիֆալա Դումբիան։
«Արարատն» ընթացիկ առաջնությունում տարավ երկրորդ հաղթանակը եւ 9 միավորով վերջինն է։ «Փյունիկն» ունի 41 միավոր եւ երրորդն է։