Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն օրերս գրառում էր կատարել՝ հայտնելով, որ Հայաստանի դեսպանատներում կա (կար) շարքային զինվորի հաստիք։ Անձը զորակոչվում է (էր)՝ ծառայելով արտասահմանյան դեսպանատաներից մեկում։
Radar Armenia-ն մեկնաբանության համար գրավոր հարցմամբ դիմել է պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել, թե քանի նման մարդ է դեսպանատներում ծառայում։
Նախարարությունից, սակայն, տեղեկություններ չհայտնեցին՝ նշելով. «Նշված տեղեկատվության տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով ՀՀ պաշտպանության նախարարի՝ 2024թ. մայիսի 16-ի N 797-L հրամանով գործողության դրված «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի» 88-րդ կետը»։
