Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 անձ է տուժել․ ԶԼՄ

Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած պայթյուն-հրդեհի հետևանքով 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է Shamshyan.com-ը։

Վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Դեպքի մասին ահազանգն ստացվել է ժամը 18։00-ին։ Նշվում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ վիրավորները աղբավայրի պահակակետի հարևանությամբ գտնվող պետքարանի լույսը վառելիս պայթյուն է տեղի ունեցել։

Կայքի տեղեկություններով` վիրավորվել են աղբավայրի տնօրեն Սարգիս Խաչատրյանը և աշխատակից Էդիկ Միսակյանը։

Leave a Comment