Կիևում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, հայտնում է Shot-ը։
Նշվում է, որ մի քանի վիրավոր կա, այդ թվում՝ մեկ երեխա։ Կրակ բացած տղամարդը, ենթադրաբար, պայթեցրել է պայթուցիկ նյութերը, և խանութից ծուխ է բարձրանում, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
«Վելմարթ» սուպերմարկետը, որտեղ կասկածյալը պատսպարվել է, շրջապատված է հատուկ նշանակության ջոկատներով, որոնք պատրաստվում են գրոհել այն։
