Տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրության իրավունքի իրացման պատշաճ կազմակերպման թեմայով

Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրության իրավունքի իրացման պատշաճ կազմակերպման թեմայով, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

«Քննարկման ընթացքում ներկաներն անդրադարձել են ընտրական իրավունքի իրացման գործող ընթացակարգերին, տնային կալանքի տակ գտնվող անձանց պարագայում առկա խնդիրներին և հնարավոր լուծումներին։

Արդյունքում կողմերը ձեռք են բերել համագործակցության պայմանավորվածություն՝ համապատասխան մարմինների համակարգմամբ կազմակերպչական աշխատանքների իրականացման և անհրաժեշտ ընթացակարգերի հստակեցման նպատակով»,-նշված է հաղորդագրությունում։

Leave a Comment