Ռուսական թատրոնները «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության աջակցությամբ մասնակցել են Հայաստանում անցկացվող «Արմմոնո» փառատոնին

Հայաստանում ապրիլի 14-ից մայիսի 1-ը անցկացվող «Արմմոնո» միջազգային թատերական 24-րդ փառատոնին մասնակցել են ռուսական թատերական խմբեր՝ «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպության աջակցությամբ։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության տելեգրամյան ալիքը։

Ապրիլի 15-ին Սանկտ Պետերբուրգի «Պարա» թատրոնը Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմում ներկայացրել է «Պարալիմպիեց» մոնոներկայացումը՝ ռեժիսոր Ռոման Գաբրիայի բեմադրությամբ, դերասան Վիտալի Յարոշի կատարմամբ։

Նույն օրը Երևանում՝ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում, ցուցադրվել է «Փրկել կամեր-յունկեր Պուշկինին» մոնոներկայացումը՝ ռեժիսոր Պոլինա Գնեզդիլովայի բեմադրությամբ, Նովոսիբիրսկի «Կարմիր ջահ» պետական ակադեմիական թատրոնի դերասան Անդրեյ Յակովլևի մասնակցությամբ։

Leave a Comment