АТР-500. Զվերեւի անսպասելի պարտությունը կիսաեզրափակիչում



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Աշխարհի երրորդ ռակետ, 2020թ. օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Զվերեւն անսպասելի պարտություն կրեց Մյունխենի АТР-500 մրցաշարի կիսաեզրափակիչում։

Գերմանիայի ներկայացուցիչը մրցեց աշխարհի 16-րդ ռակետ, իտալացի Ֆլավիո Կոբոլիի հետ, որն առավելության հասավ 6։3, 6։3 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 10 րոպե։

Եզրափակիչում Կոբոլիի մրցակիցը կլինի աշխարհի 6-րդ ռակետ, ամերիկացի Բեն Շելթոնի եւ աշխարհի 166-րդ ռակետ, սլովակ Ալեքս Մոլչանի դիմակայության հաղթողը։

Զվերեւն անցած տարի նվաճել էր այս մրցաշարի հաղթողի կոչումը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment