Ալեն Սիմոնյանը հանդիպել է ստամբուլահայ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ստամբուլահայ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 18-ին Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարքություն այցից հետո Պատրիարքության տարածքում հանդիպել է ստամբուլահայ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը մասնակցել են «Ժամանակ», «Մարմարա» օրաթերթերի, «Ակօս» շաբաթաթերթի, «Լոյս մետիա» հեռուստաընկերության, «Փարոս» ամսագրի, «TET Ajanda» էլեկտրոնային լրատվամիջոցի ներկայացուցիչները:

ՀՀ ԱԺ նախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական զարգացումներին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ` պատասխանելով նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment