Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել. փաստաբան – armeniatoday.am

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանն ազատ է արձակվել, նրան մեղադրանք է առաջադրվել խարդախության օժանդակության և պաշտոնեական կեղծիքի հոդվածներով, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Փաստաբանը նշել է, որ նախաքննական գաղտնիքի կաշկանդվածությամբ պայմանավորված՝ չի կարող շատ մանրամասներ ներկայացնել: Միայն հայտնել է, որ մեղադրանքներն առնչվում են Հայկական պետական մանկավարժական համալսարանում գործող գիտահետազոտական կենտրոնին:

Լպուտյանի ձերբակալության մասին հայտնի էր դարձել այսօր: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից Аrmenia Today-ին մեկնաբանել էին Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորի և մի շարք այլ աշխատակիցների ձերբակալության լուրը՝ նշելով, որ նրանք ձերբակալվել են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում՝ ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախության, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։

Leave a Comment