Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանն ազատ է արձակվել, նրան երկու մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Մեղադրանքները վերաբերում են խարդախության օժանդակությանը եւ պաշտոնական կեղծիքին։ Լպուտյանը որեւէ դիտավորյալ արարք չի կատարել, այլ մանրամասներ չեմ կարող հայտնել՝ կաշկանդված լինելով նախաքննական գաղտնիքով։