«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը կնպաստի ոստիկանությունում ծառայության գրավչությունը բարձրացմանը ւ և ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ ապահովմանը։ Ըստ այդմ՝ առաջարկվում է «Ոստիկանության մասին» օրենքի 39-րդ հոդվածում նախատեսել, որ ոստիկանության ծառայողները կարող են բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից:
Միաժամանակ, ՀՀ Կառավարությունը կլիազորվի՝ սահմանելու համապատասխան պետական նպատակային ծրագրերից օգտվելու կարգը և պայմանները։ Որոշման ընդունմամբ կսահմանվի ոստիկանության ծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից օգտվելու հնարավորություն:
Միաժամանակ, ՀՀ Կառավարությունը կլիազորվի՝ սահմանելու համապատասխան պետական նպատակային ծրագրերից օգտվելու կարգը և պայմանները։