Ալեն Սիմոնյանը Ստամբուլում հանդիպել է Պոլսո Հայոց պատրիարքի հետ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ստամբուլում հանդիպել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ:

Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը մտահոգություն է հայտնել վերջին մեկ տարվա ընթացքում եկեղեցի-իշխանություն առճակատումների առնչությամբ:

«Մաղթեց որ մօտ ապագային վերջ կը գտնէ անօգուտ ձգտեալ կացութիւնը եւ կը վերահաստատուի հաշտութիւնն եւ համերաշխութիւնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան միջեւ», – ասված է Պոլսո Հայոց պատրիարքության տարածած հաղորդագրությունում:

Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն ընդգծել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման սահուն ընթացքն ապահովելու կարևորությունը, ապագայում դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու ամրապնդումը:

Ալեն Սիմոնյանը Ստամբուլ էր մեկնել՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին:

Leave a Comment