Պարոն Քոչարյան, եթե այսօր ստանձնեք Հայաստանի Հանրապետության ղեկավարի պաշտոնը, ո՞ր երեք ուղղություններով կսկսեք փոփոխություններ կատարել: Այս հարցն այսօր՝ ապրիլի 18-ին, Վանաձորում հանդիպման ժամանակ քաղաքացիներից մեկն ուղեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
«Առաջին հերթին՝ անվտանգություն: Անվտանգությունը այն հարցն է, որի չլուծման դեպքում բոլոր ուրիշ հարցերը վտանգված են: Ինչ էլ անես, վտանգված է: Դրա համար բոլոր երկրների սահմանադրության մեջ սկսում է ամեն ինչ երկրի անվտանգությունից, տարածքային ամբողջականությունից, որովհետև դա հիմքն է։ Անվտանգության ամրապնդում: Այստեղ խոսքը պետք է գնա և՛ բանակի մասին՝ որպես անվտանգության կարևորագույն կոմպոնենտ, և՛ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ համապատասխան դիվանագիտության:
Երկրորդ հարցը՝ այն տնտեսական պրոբլեմներն եմ, որոնք այսօր կուտակվել են։ Անհամաչափ զարգացում՝ գյուղ-քաղաք, անհամաչափ զարգացում մայրաքաղաք-տարածքներ։ Սա ինչ-որ չափով սկսում է նաև սկսում է խփել անվտանգությանը։ Երբ ասում են կառուցելու ենք այսքան դպրոց, բայց մեկ դպրոց է կառուցում հինգ դպրոց փակելու համար սահմանամերծ գոտիներում, սա դպրոցաշինություն չի, սա սահմանամերձ գյուղերի փակման քաղաքականություն է։ Ուրեմն աշխատատեղեր և համաչափ զարգացում։
Երրորդը՝ այն մթնոլորտի վերացումն է, որը այսօր Հայաստանում ստեղծվել է՝ ատելության մթնոլորտը: Գիտեք երկրի առաջին դեմքի կեցվածքը, այսպիսի բան կա՝ ролевая модель, սովորաբար մի բավական մեծ զանգված փորձում եք կրկնօրինակել։ Ջահելների լեզվով ասած՝ տրենդ է դառնում առաջնորդի կեցվածքը, նույնիսկ առաջնորդի խոբիները: Առաջնորդը սկսում է դահուկ քշել, նայում ես՝ երիտասարդների մի զգալի մաս սկսում են դահուկ քշել: Սա կա և ոչ միայն մեր մոտ, սա բոլոր երկրներում կա: Եթե առաջնորդը սկսում է կապիկություններ անել, ուրեմն սա ինչ-որ արտառոց մի բան է ձևավորում: Կամ եթե առաջնորդը սկսում է հայհոյանքով խոսել, առաջնորդը սկսում է ատելություն քարոզել, հասարակությունը բաժանել, Արարատ-Արագած իրար հետ կռվացնել, սա պետք է փոխվի ֆունդամենտալ ձևով:
Այդ երեք ուղղությունները ես ասացի անվտանգություն, տնտեսությունը, բայց ոչ միայն զուտ տնտեսությունը, այլ տնտեսությունը կապել երկրի համաչափ զարգացման հետ և երրորդը՝ վերացնել այն մթնոլորտը, որը այսօր թունավորում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու»,- պատասխանեց նախագահ Քոչարյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։