Իրանի խորհրդարանի խոսնակը Թրամփին մեղադրել է «կեղծ հայտարարությունների» և «մեդիապատերազմի» մեջ

Իրանի խորհրդարանի (Մեջլիսի) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը կտրուկ քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները՝ դրանք որակելով որպես իրականությանը չհամապատասխանող։

Ղալիբաֆի խոսքով՝ Թրամփը «մեկ ժամում յոթ կեղծ հայտարարություն է անում» և նմանատիպ պնդումներով չի կարող հաջողության հասնել բանակցություններում։

Խոսնակն ընդգծել է, որ Վաշինգտոնի կողմից շրջափակման շարունակման դեպքում Հորմուզի նեղուցը «բաց չի մնա», իսկ դրա գործունեությունը կկարգավորվի բացառապես Թեհրանի կողմից։ Ըստ նոր կարգի՝ նավերի անցումը հնարավոր կլինի միայն սահմանված երթուղով և Իրանի թույլտվությամբ։

Ղալիբաֆը հավելել է, որ նեղուցի ռեժիմի վերաբերյալ որոշումները կայացվում են «տեղում, այլ ոչ թե սոցիալական ցանցերում»։

«Մեդիապատերազմը և հանրային կարծիքի ձևավորումը պատերազմի կարևոր մասն են, սակայն իրանցի ժողովուրդը չի տրվում այդ հնարքներին»,- ասել է նա։

Թրամփը պնդել էր, թե Իրանի հետ համաձայնագիրը «շատ մոտ է» կնքմանը, և Թեհրանը պատրաստ է ամերիկյան կողմին փոխանցել հարստացված ուրանի պաշարները։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները հերքել էին այս տեղեկությունները։

Ապրիլի 11-ին Իսլամաբադում կայացած բանակցությունների արդյունքում ԱՄՆ-ին և Իրանին չէր հաջողվել համաձայնության գալ պատերազմի դադարեցման շուրջ։ Կողմերը բանակցությունները որակել էին որպես «բարդ»։ 

Այսօր ավելի վաղ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր Հորմուզի նեղուցով սահմանափակ առևտրային տարանցումը թույլատրող համաձայնագրի չեղարկման մասին

Leave a Comment