Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Նոր Սահմանադրության ընդունմանը նշել է, որ դրանով դատական համակարգում էական փոփոխություններ պետք է տեղի ունենան։
«Նույնիսկ կա առաջարկ, որ սահմանադրության անցումային դրույթներում ունենանք դրույթ, որ սահմանադրության ընդունման պահից բոլոր դատավորների կարգավիճակը վերաձևակերպվի որպես դատավորի պաշտոնակատար, և միայն բարեվարքության նոր ստանդարտի հաստատմամբ վերանշանակվեն»,-շեշտել է նա։
«Չեմ ուզում հրապարակենք թուղթը առանց այդ բանավեճերը հասցեագրելու, բայց ցավոք նախընտրական շրջանը ավելի արագ տեմպերով: Եթե չհասցնենք հասցեագրել, հրապարակումը կթողնենք ընտրություններից հետո»,- ասալ է Փաշինյանը:
