«Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է․ ներկայացվել է կուսակցության նախընտրական ցուցակը

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է։ Այս մասին այսօր հայտարարվել է կուսակցության համագումարում։

«Գնում ենք կռվի, ճակատամարտի», – ասաց ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը, ցուցակն էլ համարեց «մարտունակ»:

Համագումարում նաև ներկայացվել է կուսակցության նախընտրական ցուցակը։ Ցուցակում առաջին համարը Լևոն Զուրաբյանն է, նրան հաջորդում են Արամ Մանուկյանը, Տաթև Զորյանը, Սամվել Աբրահամյանը, Ավետիս Ավագյանը, Եվա Ադամյանը, Ալեքսան Հակոբյանը, Արամ Բաղրամյանը, Լիլիկ Թառլամազյանը, Մամիկոն Կանոյանը։

Leave a Comment