
Վիսկոնսին նահանգում ողբերգական միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է երկու տարեկան երեխա, հաղորդում է People-ը ։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ նա հրազենային վնասվածքը ստացել է ավագ եղբորից՝ ատրճանակով խաղալիս։
Ծնողները մեքենան կայանել էին մուտքի մոտ, մինչ մեծահասակները կարճ ժամանակով գնացին մոռացված իրը վերցնելու՝ այդ պահին չորսամյա երեխան մեքենայի վահանակին հայտնաբերեց ատրճանակ։
Պարզվել է, որ ատրճանակը լիցքավորված է եղել, և կրակոցը պատահաբար է արձակվել։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները չեն կարողացել փրկել տուժածին, և իրավապահ մարմինները միջադեպը որակել են որպես դժբախտ պատահար։