Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է․

Երեկ Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Նիկոլ Փաշինյանը, ինչը բերեց վերջինիս հիստերկացմանը։

Միակ ուղղությունը, որտեղով շարունակաբար ու բավականին անվնաս թշնամին ի վերջո հասավ Շուշի, երբ մնացած պաշտպանական շրջաններում կատաղի դիմադրության հանդիպեց և որևէ լուրջ առաջխաղաղացում չունեցավ։

Սա շատ լուրջ ու ծանրակշիռ մեղադրանք է, և այս ելույթը և խոսքերը պետք է հասնեին բոլորին, հատկապես այս գործողությունների պատճառով տուժած տասնյակ հազարավոր մարդկանց։

Ճիշտ մատուցման և բացատրության դեպքում սա բավականին շատ մարդկանց աչքերը կբացեր։

Կարելի է ասել` Սեյրան Օհանյանը ընդդիմության սեփական, ոչ ՔՊ-ական օրակարգ ձևավորեց։

Սակայն ի՞նչ է տիրում հիմա դաշտում

Շունն ու շանգյալը ու ՔՊ-ական Ջուլհակյանի դուրստվածը՝ կրծքերի մասին, խոսում են անխտիր բոլորը:

Երկու օրակարգն էլ նիկոլենց դաշտ նետածն ա։ Երկուսի տակից էլ իրենք սիրուն դուրս եկող են, ի տարբերություն Սեյրան Օհանյանի մեղադրանքների։

Ի՞նչ ասեմ։ Մալադեց իրենց։

Leave a Comment