Ով ասում է հարուստ եմ, ուժեղ եմ, թող իր համար ճանապարհ կառուցի, հարուստ են՝ թող օդանավակայան կառուցեն, «Զվարթնոցից» չօգտվեն. Նիկոլ Փաշինյան



Tert.am-ը գրում է.


Ով ասում է հարուստ եմ, ուժեղ եմ, թող իր համար ճանապարհ կառուցի, հարուստ են՝ թող օդանավակայան կառուցեն, «Զվարթնոցից» չօգտվեն: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:



«Հարկը առանց բացառության մեր բոլորի բարեկեցությունն է՝ ամենահարուստից սկսած, ամենաաղքատից վերջացրած: Մարդը կարող է Բենթլի և Ռոլս Ռոյս ունենա, բայց մեկ է, ինչքան էլ հարուստ լինես, չես կարող քեզ համար Երևան-Սևան, կամ Երևան-Բագրատաշեն առանձին մայրուղի ունենալ, չկա այդպիսի մարդ։ Հայաստանի Հանրապետությունում ամենահարուստը Հայաստանի Հանրապետությունն է: Դե հարուստ են, թող իրենց համար օդանավակայան կառուցեն, Հայաստանի Հանրապետության հանրային օդանավակայաններից թող չօգտվեն, իրենց համար այլընտրանքային ճանապարհ կառուցեն:  

Հարուստները ու՞ր են գնում, չգիտեմ, Ծաղկաձոր են գնում, ուր են գնում, թող իրենց տնից մինչև օդանավակայանը ճանապարհ կառուցեն, սրանից հետո տենց պետք է ասել: Ով ասում է հարուստ եմ, ուժեղ եմ, ես էլ ասում եմ՝ դե կառուցիր քեզ համար ճանապարհ, օդանավակայան, ուր գնում ես գնա միայն քո կառուցած ճանապարհով: Եթե պետությունը այդ ճանապարհները չկառուցի, ձեր բենթլիներից հետևի ստոփ ֆառն է մնալու, ուրիշ ոչ մի բան չի մնալու։ Նույնն էլ վերաբերվում է աղքատներին, որ հարկ չվճարեն, նպաստ կա, առողջության հարց կա, մենք որտեղի՞ց կվճարենք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment