Իրանը մասամբ բացել է իր օդային տարածքը և վերսկսել է որոշ օդանավակայանների գործունեությունը։
Այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի քաղաքացիական ավիացիայի վարչությանը։
«Իրանի արևելյան օդային տարածքում երթուղիները բաց են միջազգային չվերթների համար», – հաղորդել է գործակալությունը։