ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հաստատում են, որ ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ:
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախության, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ»,- լրատվամիջոցներին ասել են հակակոռուպցիոն կոմիտեից։
Հիշեցնենք, որ քիչ առաջ գրել էինք, ձերբակալվել է Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մ. Իսպիրյանը եւ նրա որդին