Թրամփն Իրանի հարցում «լավ նորություններ» է խոստացել, սակայն սպառնացել է «ոչ բարեկամական» գործողություններով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոն վերադառնալու ճանապարհին լրագրողներին հայտնել է Իրանի վերաբերյալ ստացված «բավականին լավ նորությունների» մասին, հայտնել է ՏԱՍՍ-ը։

Սպիտակ տան ղեկավարը հրաժարվել է հայտնել հստակ մանրամասներ՝ նշելով միայն, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դրական է զարգանում։

«Դուք կիմանաք։ Դա մի բան է, որը պետք է տեղի ունենա, և կարծում եմ՝ տեղի կունենա»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ Իրանի հետ կապված գործերը լավ են ընթանում։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը նախազգուշացում է հնչեցրել հարստացված ուրանի դուրսբերման վերաբերյալ։

Նա նշել է, որ Թեհրանի հետ համաձայնագրի ստորագրումից հետո Միացյալ Նահանգները պետք է 100 տոկոսով դուրս բերի հարստացված ուրանը իսլամական հանրապետության տարածքից։

Թրամփն ընդգծել է, որ եթե Իրանը հրաժարվի համագործակցել այս հարցում, Վաշինգտոնը կգործի «պակաս բարեկամական»։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները պատրաստ է կտրուկ քայլերի, եթե միջուկային վառելիքի տեղափոխման գործընթացը խափանվի։

Leave a Comment