Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ Երևանում

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ որ ապրիլի 18-ին՝ ժամը 10:00-ին, Հրազդանի կիրճում անցկացվող շաբաթօրյակ-ծառատունկի շրջանակում կլինեն երթևեկության սահմանափակումներ:

Երկրի օրվան նվիրված միջոցառման անվտանգ անցկացման համար այսօր մինչև 14:00-ն փակ կլինեն հետևյալ փողոցները՝ Հրազդանի կիրճի բացօթյա մարզահրապարակի հարևանությամբ («Բիձու գյոլ» կամ «Չռիկ») հատված, «Թումոյի» այգուց դեպի Հրազդանի կիրճ հատված, Դավթաշենի կամրջի և Կիևյան կամրջի միջնամասի հատված, Ձորափի փող., 35 շենքից դեպի Հրազդանի կիրճի հատված:

Քարտեզոը ներկայացվում է՝ համապատասխան նշագրումներով:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment