Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհանը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցման և Լիբանանում հրադադարի ապահովման ջանքերը, հաղորդում է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը սոցիալական ցանցերում։

«Արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որի ընթացքում նրանք հիմնականում քննարկել են Հորմուզի նեղուցով կայուն բացման ապահովման և Լիբանանում հրադադարի ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը», – ասվում է հայտարարության մեջ։

Ինչպես նշել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը, կողմերը հայտնել են իրենց աջակցությունը տարածաշրջանում կայունություն և անվտանգություն հաստատելու համար երկխոսությանը և դիվանագիտական ​​քայլերին։

Leave a Comment