ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերջերս լավ լուրեր է ստացել Մերձավոր Արևելքի և Իրանի վերաբերյալ, սակայն հրաժարվել է մանրամասներ հաղորդել։
«20 րոպե առաջ մենք բավականին լավ լուրեր ստացանք, կարծես թե Մերձավոր Արևելքում Իրանի հետ կապված ամեն ինչ լավ է ընթանում», – լրագրողներին ասել է նա։
ԱՄՆ նախագահը չի մանրամասնել, թե ինչ նորություններ է ստացել, սակայն հավելել է, որ բանակցություններ են նախատեսված հանգստյան օրերին։