«Լեգիտիմության անկման գիտակցումն իշխանությանը դրդում է խուլիգանական վարքագծի». Արա Պողոսյան

«Լեգիտիմության անկման գիտակցումն իշխանությանը դրդում է խուլիգանական վարքագծի». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «lՄի բան ֆիքսենք՝ իշխանության դելեգիտիմիզացիան ստիպում է նրան վերածվել փողոցային խուժանի:
Լեգիտիմության անկման գիտակցումը նրան դրդում է խուլիգանական վարքագծի, իշխանության իրականացման ավտորիտարիզմի, ինչը բնականաբար հանգեցնում է հասարակության բևեռացման և բաժանարար բարիկադների ընդգծման ու էսկալացման։
Էսկալացիան բարիկադների միջև մեզ տանելու է դեպի խորը ընկղմում քաղաքացիական ու քաղաքական հակասությունների մեջ…, որի հանգուցալուծումն անգամ ցավոտ է պետության հիմքերի համար։
Սրան չհասնելու լավագույն ճանապարհը իշխանության փոփոխության էվոլյուցիան չխաթարելն է և թույլ տալը, որպեսզի ընտրությունների միջոցով տեղի ունենա իշխանության փոփոխություն՝ կատարելով ժողովրդի կամքը:
Հայաստանի պատմության մեջ ցավոք մենք չունենք ընտրություններով իշխանություն փոխելու նախադեպ, ինչը մարդկանց աչքերում դելեգիտմիացրել է ընտրական ինստիտուտը, իսկ դա պետականության համար աղետալի է, որովհետև ճանապարհ է բացում հեղաշրջումների ու հեղափոխությունների համար»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան

Leave a Comment