Իրանից հայտարարել են՝ նավագնացությունը Հորմուզի նեղուցով իրականացվելու է սահմանված երթուղիներով


Միջազգային


Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ նավագնացությունը Հորմուզի նեղուցով իրականացվելու է Իրանի կողմից սահմանված երթուղիներով և համապատասխան իրանական մարմինների համակարգմամբ։

Նա նշել է, որ Իրանը հանդիսանում է Հորմուզի նեղուցի պահապանը և չի ցուցաբերի զիջում իր ազգային շահերի ու իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ միջոցների իրականացման հարցում։ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը չի տեղափոխվելու որևէ տեղ, և դրա արտահանումը ԱՄՆ երբեք չի դիտարկվել որպես տարբերակ։

Բացի այդ, նա հայտարարել է, որ ԶԼՄ-ները և հանրությունը չպետք է ենթարկվեն մյուս կողմի մեդիա նարատիվի ազդեցությանը։


Leave a Comment