Որ համայնքներում է օդը աղտոտվել․ հրապարակվել են տվյալները

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 7-13-ը։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾ Կենտրոնում՝ ապրիլի 7-9-ը և 12-13-ը,
◾ Նոր Նորքում՝ ապրիլի 8-ին,
◾ Շենգավիթում` ապրիլի 10-ին,
◾ Արաբկիրում՝ չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾ Նոր Նորքում՝ ապրիլի 7-ին, ապրիլի 9-13-ը,
◾ Կենտրոնում՝ ապրիլի 9-ին և 12-13-ը,
◾ Արաբկիրում` ապրիլի 13-ին,
◾ Շենգավիթում՝ չի գերազանցել։
 Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Leave a Comment