«Երևան» բժշկագիտական կենտրոնում վերազինման աշխատանքները շարունակվում են․ Տիգրան Ավինյան

«Երևան» բժշկագիտական կենտրոնում վերազինման աշխատանքները շարունակվում են․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրել է․

«Սիրելի երևանցիներ, վերջին տարիների ընթացքում հիմնանորոգման և վերազինման աշխատանքներ են իրականացվում 70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնում: Վերջին երկու տարիների ընթացքում հիմնովին վերանորոգվել և վերազինվել է «Երևան» բժշկագիտական կենտրոնի լաբորատոր ծառայությունը:

Ձեռք են բերվել բարձր ճշգրտության լազերային և նորագույն ախտորոշիչ սարքեր, թարմացվել են բաժանմունքները, ինչի արդյունքում այսօր ունենք 2 անգամ ավելի շատ բուժում ստացող երևանցիներ և ավելի որակյալ բուժսպասարկում»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment